Ազդարարման արշավի նոր ծրագրի առաջին կանգառը Երևանի պետական համալսարանն է։ Ուսանողները մասնակցեցին «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրով ուսուցմանը, որը վարում էին Իրավաբանների հայկական ասոցիացիայի ավագ փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը և Թվային հարցերով ավագ փորձագետ Արմեն Փարսադանյանը։
Ծրագիրն ուղղակի առնչություն է ունենալու 600 շահառուի, իսկ անուղղակի՝ 360 հազար շահառուի հետ։ 600-ում ներառված են ինչպես բիզնես կազմակերպությունները, այնպես էլ ՏԻՄ ներկայացուցիչները, ուսանողները, աշակերտները, ուսուցիչները, ՔՀԿ ներկայացուցիչները, հանրային ծառայողները և փորձագետները։
Դասընթացների արդյունավետությունը ստուգվում է հատուկ հարցաշարերի միջոցով։ Մասնակիցները նույն հարցաշարին պատասխանել են մինչև դասընթացի սկիզբը և դրանից հետո։
Նյութի ներկայացումից հետո ուսանողները 2 խմբի բաժանվեցին, նրանց տրվեց 2 ենթադրյալ իրավիճակ և հանձնարարություն՝ որոշել, թե յուրաքանչյուրի դեպքում ազդարարման որ տեսակներն են կիրառելի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սույն հրապարակումը պատրաստվել է «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Բովանդակության համար պատասխանատու է Իրավաբանների հայկական ասոցիացիան և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: