Գյումրու նախկին քաղաքապետի որդու գործով ձերբակալվել է Գյումրու ներկայիս փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Գյումրու նախկին քաղաքապետի որդու գործով ձերբակալվել է Գյումրու ներկայիս փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, իսկ նախկին փոխքաղաքապետն ազատ է արձակվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին։

ՔԿ-ից հայտնել էին հետևյալը․ «Ձերբակալումը, քննիչի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող՝ նրա և իր մերձավոր ազգականին առնչվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակներում։ Հավելյալ տեղեկատվություն ավելի ուշ կտրամադրվի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել