Առաջարկվում է 4 մշակութային գործիչների «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհել

Երևանի ավագանու հոկտեմբերի 15-ի օրակարգում է ներառված 4 անձի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհելու հարցերը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նրանք են՝ Հենրիկ Էդոյանը (բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ), Լևոն Թոքմաջյանը (քանդակագործ, ակադեմիկոս, ՀՀ ժողովրդական նկարիչ), Բարսեղ Թումանյանը (օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ), Արմեն Խանդիկյանը (բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ):

Նախագծերը զեկուցվող են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել