«Անհամբեր սպասում եմ հարցաքննությանս»․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձել է իրեն դատարան հարցաքննության հրավիրելու հրապարակումներին։

«Անհամբեր սպասում եմ սույն «քրգործի» դատաքննության ժամանակ հարցաքննությանս՝ հիշեցնելով, որ նախաքննության ժամանակ ես եմ բազմաթիվ անգամ և հրապարակավ պնդել, որ ինձ հարցաքննեն, ինչը հակակոռուպցիոն կոմիտեն հրաժարվում էր անել՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով նախաքննության լրիվությունը և անաչառությունը։

Հ.Գ. հենց իմացա դատարանում հարցաքննությանս օրը, հրապարակային կհայտնեմ դրա մասին, որպեսզի բոլոր նորմալ ԶԼՄ-ները գան և լուսաբանեն այն և իրականությունը պարզ դառնա բոլորին»,– գրել է նա տելեգրամի իր ալիքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել