Հանքաարդյունաբերության ֆորումի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Հանքագործների ու մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։
«Այս 2 օրերի ընթացքում կլինեն շատ հետաքրքիր ելույթներ, միասին կբացահայտենք ոլորտի ներուժն ու հնարավորությունները, կլսենք ոլորտի արդիական միտումների մասին ոլորտի մասնագետներից՝ և՛ հայաստանյան, և՛ միջազգային։
Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջոցառման գլխավոր հովանավոր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը, որոնք կիսեցին մեզ հետ այս ֆորումի անցկացման գաղափարի կարևորությունը»,- ասաց նա։
Ֆորումից ներկա է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նա նշեց, որ հանքարդյունաբերությանը դերը տնտեսության զարգացման գործում մեծ է․ «Ես ուրախ եմ նաև արձանագրել, որ մենք միասին աշխատանքի արդյունքում նախորդ տարի վերջապես ունեցանք հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում։