Փորձաքննությունների ազգային բյուրոն 20 տարեկան է․ 70․000 դատական փորձաքննություն՝ վերջին 5 տարում
Հայաստանի ամենախոշոր դատափորձագիտական կազմակերպությունը՝ Փորձաքննությունների ազգային բյուրոն 20 տարեկան է։
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տրվեց բյուրոյի հիմնադրման օրվան նվիրված եռօրյա գիտաժողովների մեկնարկը։
«Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի ու շնորհավորանքի խոսքով հանդես եկան ԳԱԱ Փորփաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը, ՀՀ տարբեր գերատեսչությունների ղեկավարները, արտասահմանյան երկրներից ժամանած գործընկերներ, գիտնականներ։
Մանրամասները՝ տեսանյութում։