36 ժամ ջուր չի լինի Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 31-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 1-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Մրգաստան, Ծաղկունք, Խորոնք, Հովտամեջ, Ծիածան, Գեղակերտ, Հայթաղ, Ֆերիկ, Արշալույս, Արտիմետ գյուղերի ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը նաև տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ կրկին շինարարի պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 3-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 4-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Բաղրամյան, Երևանյան, Վարդան Մամիկոնյան, Կամո, Կոմիտաս, Սախարով, Սպանդարյան, Տեր-Գաբրիելյան, Է.Պողոսյան, Վ. Համբարձումյան և Շահումյան փողոցների, նրբանցքների ու փակուղիների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել