Օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում Հայկական ատոմայականը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից:
Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։
Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի:
Տվյալ պահին անձնակազմը զբաղված է կայանի վերաթողարկման աշխատանքներով։
Սա ևս մեկ ապացույց է, որվերջին տարիներին կատարված մեծածավալ արդիականացման աշխատանքները, այդ թվում անվտանգության համակարգերի վրա, եղել են արդյունավետ և տվել են ակնկալվող արդյունքը: