ԱԷԿ-ի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալու պատճառով հոսանքազրկվել էր Երևանի մի շարք շրջաններ, Էջմիածինն ու Արմավիրը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է․

«Այսօր՝ ժամը 21:54-ին, Հայակական ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալու պատճառով վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան։ Անջատման հետեւանքով հոսանքազրկվել են Երեւանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։ Երեւանի վարչական շրջանների ու Արմավիրի էլեկտրամատակարարումը վերականգնվել է շուրջ 15 րոպե անց, Էջմիածնի էլեկտրամատակարարումը՝ ժամը 22:26-ին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել