Ըստ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի՝ նրա առողջական վիճակը սրվել է վերջին օրերին: Այս մասին Կոչուբաևը հայտնել է Iravaban.net-ի լրագրող Մարիամ Շահնազարյանին։ Ըստ Կուչուբաևի` Վերմիշյանը ինսուլտի կասկածով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մեկ օր է պահվել:
Վերմիշյանի պաշտպանը նշել է, որ հիվանդանոցում գտնվելու ընթացքում Վերմիշյանի նկատմամբ նույնիսկ տեխնիկական հսկողություն չի իրականացվել: Չնայած դրան` Վերմիշյանը ցուցաբերել է պատշաճ վարքագիծ՝ հիվանդանոցից ինքնուրույն վերադառնալով տուն և անմիջապես կապ հաստատելով Պրոբացիայի ծառայության հետ:
Պաշտպանի կողմից դատարանին այսօր ներկայացվել են Վերմիշյանի առողջական խնդիրների, հիվանդանոց տեղափոխման և բուժման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր: