Աննա Հակոբյանն ընդունել է անհետ կորած զինծառայողների ծնողների

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օգոստոսի 29-ին ընդունել է անհետ կորած զինծառայողների ծնողներ Բելա Գևորգյանին, Թերեզա Չիբուխչյանին, Արմինե Մուրադյանին։ Ծնողները տիկին Հակոբյանին են ներկայացրել իրենց որդիների կենսագրական տվյալներ, կիսվել իրենց հույզերով և ապրումներով։

Լսելով ծնողների ներկայացրած պատմությունները՝ վարչապետի տիկինը կիսել է նրանց մտահոգությունները, տոկոնություն է մաղթել և հորդորել է վստահել այն տեղեկություներին,  որոնք նրանց փոխանցում են պատկան մարմիններն ու պաշտոնյաները։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել