Սահմանադրության 144-րդ հոդվածը սահմանում է, որ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
Հիշեցնենք, որ նման նախադեպ արդեն եղել է։ 2022 թվականի հունվարի 23-ին ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել էր հրաժարականի դիմում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի մեկին ստորագրել էր նրա հրաժարականի դիմումը և ժամանակավոր կատարել Հանրապետության նախագահի լիազորությունները։