Արաբկիր վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկման աշխատանքներ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 23:00-04։00, Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտասի պողոտայում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ(վնասատուների դեմ վերգետնյա, միջատասպան եւ հակասնկային քիմիական պայքար)։

Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

«Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել