Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Հայհիդրոմետ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ներկայացնում են Երևանում մթնոլորտային օդի որակը. օգոստոսի 15-21-ը (2024թ.)

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում օգոստոսի 15-ին,

Արաբկիրում՝ օգոստոսի 21-ին,

Նոր-Նորքում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Նոր-Նորքում՝ օգոստոսի 15-ին, 17-ին և 20-ին,

Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել