Օգոստոսի 20-ին՝ N բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է զորամիավորման տարբեր հատվածներում պլանավորված շինաշխատանքներին:
Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Աշխատանքների ընթացքի մասին նախարարին մանրամասներ է զեկուցել ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը:
Նախարար Պապիկյանը հանձնարարել է խստորեն հետևել շինարարական նորմերին և ժամկետներին: