ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ օգոստոսի 18-ին` ժամը 17:20-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի երկրորդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս փրկարարները նկատել են, որ քաղաքացիները փնտրում են անչափահաս երեխայի։
Ջրափրկարարները երկրորդ հանրային լողափի ափամերձ հատվածում անվնաս հայտնաբերել են Հ. Ռ.-ին (ծնված 2021 թ.)։