Հերթական ուժեղացված ծառայությունը մայրաքաղաքում․ ստուգվել է 580 մեքենա, ձերբակալվել է 46 անձ

ՆԳՆ ոստիկանությունը, օգոստոսի 14-ի երեկոյան, մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված էին քրեական ոստիկանության գլխավոր ու Երևան քաղաքի վարչությունների և ենթակա բաժինների, ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Ոստիկանության զորքերի ծառայողներ և պարեկներ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ուժեղացված ծառայությունը մեկնարկեց Ոստիկանթյան պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրահանգավորմամբ։

Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 580 տրանսպորտային միջոց, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 3 մեքենա։ Տարբեր կասկածանքներով ձերբակալվել և բաժիններ են տեղափոխվել 46 անձինք, նաև բաժիններ է ներկայացվել 3 անձ։

Միջոցառման ընթացքում հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 4 գազային ատրճանակ, 8 սառը զենք։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 15 դեպք։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել