ՃՏՊ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16:12-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում թունելից մոտ 4 կմ դեպի ներքև տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 80-րդ կմ-ին Nissan մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել. ավտոմեքենան ուղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել այն և տեղափոխել ավտոքարշակի վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել