ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Օգոստոսի 9-ին` ժամը 12։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից Նորատուս գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան կողաշրջվել և այրվում է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 43-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։02-ին, մարվել՝ 14:17-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

 
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել