Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արթուր Ալեքսանյանին։
«Արթուր Ալեքսանյանը քիչ առաջ նվաճեց իր չորրորդ օլիմպիական մեդալը. Մնում է միայն պատասխանել՝ մեդալը ոսկի է, թե՞ արծաթ»,-ասվում է ֆեդերացիայի հաղորդագրությունում։
Աղբյուրը նաև հիշեցրել է, որ Տոկիոյի օլմպիական խաղերում (2020) Ալեքսանյանը նվաճել է արծաթե մեդալ, Ռիոյում՝ (2016) ոսկե մեդալ, Լոնդոնում՝ (2012) բրոնզե։



