Հովհաննես Նալբանդյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 6-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006»Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Հովհաննես Նալբանդյանի 2024 թվականի օգոստոսի 6-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. 2024 թվականի օգոստոսի 6-ից Հովհաննես ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական»:

Հիշեցնենք, որ Հովհաննես Նալբանդյանը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մարտի 18-ի կարգադրությամբ ազատվել էր այդ նույն պաշտոնից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել