Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի հունիսի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 3․057․800 մարդ է։
Iravaban.net-ի փոխանցմամբ տեղեկությունը հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։
Ըստ այդմ՝ Երևան քաղաքում բնակվում է 1․134․000 մարդ, մնացածը բաշխված են ՀՀ մյուս 10 մարզերում։
3․057․800 մարդուց 1․973․400 մարդն ապրում է քաղաքներում, գյուղական բնակչություն է համարվում 1․084․000 մարդ։

