Ադրբեջանցիները գնացել են մերոնց հացահատիկի դաշտերի բերքը հավաքել են և տարել․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Բերքաբերում ադրբեջանցիները գնացել են մերոնց հացահատիկի դաշտերի բերքը հավաքել են և տարել։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Մենք կհրապարակենք մարդկանց անունները, թե ում դաշտերից են տարել։ Մարդիկ գնացել են, ասել՝ ի՞նչ եք անում և այլն, ասել են՝ մերն ա, տանում ենք։ Մենք ավելի ինֆորմացիան կճշտենք և կասենք։ Սա է խաղաղության, ստրկության գինը, որ սրանք անընդհատ քարոզում են։ Ստրուկ լինելով՝ խաղաղ ապրել։ Արդեն փաստացի երևում է, թե ինչ է լինելու գալիքը, եթե մենք չհեռացրեցինք այս չարիքի իշխանությանը»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել