Սանկտ Պետերբուրգը վերածվել է Վենետիկի. քաղաքը հեղեղվել է հորդառատ անձրևով։ Այս մասին հայտնում է SHOT-ը։
Հյուսիսային մայրաքաղաքի փողոցները հեղեղվել են, և ականատեսները նկարահանել են Ֆիննական ծոցի վրայի ջրհեղեղը։ Անձրևն ու ամպրոպը, ըստ կանխատեսումների, վաղը կշարունակվեն։
Չնայած եղանակային պայմաններին՝ այսօր Սանկտ Պետերբուրգում անցկացվել է SUP փառատոն. ընդհանուր առմամբ լողալուն մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ։
Տեսանյութը՝ այստեղ։