Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ներկայացնում են Երևանում մթնոլորտային օդի որակը. հուլիսի 25-31-ը (2024թ.)
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 27-ին, 29-ին և 30-ին,
Նոր Նորքում՝ հուլիսի 29-ին,
Արաբկիրում և Շենգավիթում չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 25-ին, 27-ին և 28-ին,
Արաբկիրում, Շենգավիթում և Նոր-Նորքում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։