Այսօր Հայաստանում «ոսկե հորթի» պաշտամունքն է, ինչը իշխանությունները նեռի գլխավորությամբ իրականացնում են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, Շենգավիթ վարչական շրջանում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Մարդկանց փորձում են սովորեցնել, որ ո՛չ երազ ունեցեք, ո՛չ տեսիլք ունեցեք, ո՛չ իղձեր, ո՛չ ցանկություններ ու ձգտումներ, այլ կերեք, հարբեք և վերջում էլ կմեռնեք։ Այսինքն` այն, ինչ Աստված մեզ տվել է որպես շունչ ու հոգի, փորձում են մեզնից խլել, հավասարեցնելով մեզ կենդանական աշխարհին»,-նշեց նա։