Հրդեհ ավտոմեքենայում

Օգոստոսի 1-ին, ժամը 14:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 40 շենքի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դավթաշն 4-րդ թաղամասի թիվ 48 շենքի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։05-ին, մարվել՝ 15։11-ին։ Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1983 թ․) շարժիչի հատված և սրահը՝ մասամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել