Հուլիսի 27-ին, ժամը 14:07-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի 1-ին թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարաններից մեկում:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։14-ին, մարվել՝ 14։30-ին։ Բնակարանի խոհանոցում այրվել են կենցաղային տեխնիկա և առաստաղը, կահույքը և որոշ կենցաղային տեխնիկա ջերմահարվել են։