Նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 24-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հուլիսի 10-ի ԲԴԽ-71-Ո-136 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Գեղամ Մարգարյանին նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»: