Սիրելիներ, ինչպես Սուրբ Աննա եկեղեցու բակում երկուշաբթի օրը հայտարարեց Բագրատ Սրբազանը, առաջիկա շրջանի հինգշաբթի օրերը նա կլինի Երևանի տարբեր համայնքների բակերում և կհանդիպի տեղի բնակիչներին:
Այս մասին տեղեկանում ենք «Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջից։
Այս հինգշաբթի՝ հուլիսի 25-ին, ժամը 19:30-ին, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կայցելի Ծարավ Աղբյուր փողոցում բնակվող մեր հայրենակիցներին: