«Ցավով տեղեկացնում ենք, որ 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է բարերար Ռայմոն Եզեգելյանը»,- փոխանցում են Փաստաբանների պալատից։
«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայի անունից ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում պարոն Եզեգելյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և նրան ճանաչող բոլոր անձանց։
Ռայմոն Եզեգելյանը մշտապես գտնվել է Փաստաբանների պալատի և Փաստաբանական ակադեմիայի կողքին, իրականացրել է փաստաբանության ինստիտուտի զարգացմանը և անհատ փաստաբանների օժանդակությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ նախաձեռնել է «Փաստաբան Եզեգելյան օժանդակություն» ծրագիրը, որի շահառու են հանդիսացել 920 փաստաբան, իրականացրել է Ֆրանսիայում վերապատրաստում անցնող ՀՀ փաստաբաններին կացարանով ապահովելու նախաձեռնություն-ծրագիրը, հովանավորել է ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ փաստաբանական ակադեմիայի շարունակական զարգացմանը նպաստող տարբեր ծրագրեր։ Ռայմոն Եզեգելյանին տարիներ առաջ շնորհվել էր ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամի կոչում։
Անգնահատելի է Ռայմոն Եզեգելյանի նվիրումն ու հոգատարությունը ՀՀ փաստաբանների պալատին, ՀՀ փաստաբանական ակադեմիային և փաստաբաններին։
ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ փաստաբանական ակադեմիան միշտ վառ կպահեն Ռայմոն Եզեգելյանի հիշատակը։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ` Սիմոն Բաբայան
ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր` Արա Զոհրաբյան»