Վթարային ջրանջատում Արագածոտնի և Արմավիրի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 24-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 25-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ագարակ, Ոսկեհատ, Ուջան, Շամիրամ, Կոշ, Արագածոտն, Դպրեվանք, Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը:

Հուլիսի 24-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Ավետիսյան փողոցի և նրբանցքների, Ե.Չարենց 3-րդ նրբանցքի, Խ.Աբովյան 4-րդ նրբանցքի, Դարմոյան 2-րդ նրբանցքի, ինչպես նաև Նալբանդյան, Ազատամարտիկների, Մ.Մաշտոց և Շիրազի փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել