Լոռու մարզպետին ներկայացվել են աղետի գոտում իրականացվող աշխատանքները

Հուլիսի 20-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը քննարկելու նպատակով Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանի աշխատակազմից։

Ներկա են եղել մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի, Ալավերդու համայնքապետարանի, պատասխանատու այլ կառույցների ներկայացուցիչներ:

«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ տնօրեն Մուկուչ Տիտանյանը մարզի ղեկավարին է ներկայացրել Մ6 միջպետական ճանապարհի, ինչպես նաև մարզային ենթակայության ճանապարհների՝ աղետի հետևանքով վնասված հատվածների վերականգնմանն ուղղված աշխատանքների ընթացքը:

Նա տեղեկացրել է, որ Մ 6 միջպետական ճանապարհի վնասված 28 հատվածներից 27-ում ավարտվել է հողի լիցքի տեղադրումը և մեկնարկել են խճապատման աշխատանքները, որոնք կշարունակվեն շուրջ 3 օր: Ավարտից հետո, շուրջ տասը օր անց կիրականացվի ասֆալտապատումը:

Ճանապարհի միայն մեկ հատվածում աշխատանքները հետաձգվել են ջրատար խողովակի մակերեսային տեղակայման պատճառով: Առաջիկայում լուծում կստանա նաև այդ խնդիրը, և հնարավոր կլինի վերականգնման աշխատանքներ իրականացնել նաև այդ հատվածում:

Մարզային ենթակայության ճանապարհների վնասված ճանապարհահատվածներից Շնող-Թեղուտ հատվածում ավարտվել է լիցքը, այն երկկողմանի երթևեկելի է: Ախթալայի կամրջից մինչև Ախթալայի երկաթուղային գծանց ընկած հատվածում ևս իրականացվում է լիցք. աշխատանքները կավարտվեն հաջորդ շաբաթվա ընթացքում:

Ներհամայնքային ճանապարհների վնասված հատվածներում ևս աշխատանքները մեկնարկել են:
Ա. Ղազարյանը հանձնարարել է աշխատանքներում առավել օպերատիվություն ցուցաբերել՝ օր առաջ դրանք ավարտին հասցնելու նպատակով:

Մարզի ղեկավարին է ներկայացվել նաև հեղեղված բնակավայրերի բնակիչներին աղետի օրերին և դրան հաջորդած ժամանակահատվածում տրամադրված պարենային աջակցության և հագուստի բաշխման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:

Քննարկվել են իրականացված աշխատանքների ֆինանսավորման գործընթացի հետ կապված հարցեր ևս:
Ա. Ղազարյանը հանձնարարել է լինել առավել հետևողական և տարվող աշխատանքներում ցուցաբերել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության համապատասախան որոշմամբ աղետից տուժած բնակիչներին փոխհատուցման տրամադրումը կազմակերպելու նպատակով մեկնարկած դիմումների ընդունման գործընթացին: Այս առումով կարևորվել է ընթացիկ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաև այլ հարցեր, տրվել են հանձնարարականներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել