«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է․ ՓԾ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեռևս հուլիսի 18-ին ժամը 22:32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Երևանի ՋԷԿ» ՓԲ ընկերության նոր մասնաշենքի մոտակայքում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 19-ին, ժամը 03:40-ին, մարվել՝ հուլիսի 20-ին, ժամը 11:21-ին:

Մոտ 2.5 հա տարածքում այրվել են կուտակած ճյուղեր։

Դեպքի վայրում են գտնվել Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը և պաշտոնատար այլ անձինք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել