ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հայտնել է, թե առերևույթ չարաշահում է եղել բենզինի շուկայում:
«Կարծում ենք՝ այնտեղ առերևույթ չարաշահում եղել է․ առերևույթ բառը շեշտում եմ։ Բայց վերջնական որոշում չկա, որ հստակ ասենք»,- ասել է նա։
Գևորգյանը կոչ է արել հայաստանյան գները չհամեմատել այլ երկրների ներքին գների հետ. «Տեսեք՝ բորսայի գինը, վերցրած ճանապարհածախսը, և կհասկանաք՝ շուկայում գինը թանկ է, թե ոչ»։