Այնքան տարբեր խաբեություններ կան, որ հնարավոր է նույնիսկ չհասկանաք՝ ինչպես են ձեր գումարներն անցել ուրիշի ձեռքը․ Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է՝ ինչպես անել, որ անձանց բանկային քարտերից չկարողանան գումար կորզել․ «Տարբեր տիպի խաբեություններ կան․ բոլորը ուղղված են նրան, որ քարտից տվյալներ ստանան։

Այնքան տարբեր խաբեություններ կան, որ հնարավոր է նույնիսկ չհասկանաք՝ ինչպես են ձեր գումարներն անցել ուրիշի ձեռքը։

Դրա համար անում ենք հետևյալը․ Պահում եք առանձին քարտ, կարող եք վիրտուալ քարտ բացել։ Այսօր շատ բանկեր տալիս են այդ հնարավորությունը։ Դուք օնլայն բանկինգի միջից բացում եք ֆիզիկապես գոյություն չունեցող քարտ, կամ քարտ եք բացում, որտեղ գումար չեք պահում։ Հենց պետք է գործարք անեք, վրան գցում եք գումարը։ Եթե մնացորդ կմնա, հանեք այդ մնացորդը և վրան գումար մի պահեք»։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել