Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները հուլիսի 15-ին, ժամը 1-ին, Ակտաու-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 25-ամյա Իվան Չ.-ին: Նա 2023 թ. ապրիլի 4-ից ՌԴ Նիժեգորոդսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 5-րդ մասի (Զորամասը կամ ծառայության վայրը չարտոնված լքելը կամ առանց հիմնավոր պատճառաբանությամբ մեկ ամսից ավելի ծառայության չներկայանալը, որը կատարվել է զորահավաքի ընթացքում) մեղադրանքով:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: