Չարիքի դեմ ես անձնապես դատական գործընթաց եմ սկսելու զրպարտության համար։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Պարզվում է՝ խորհրդարանում փողկապով նեռն ասել է հետևյալը․ «Հունիսի 12-ին եպիսկոպոսը մոտեցել է ոստիկաններին ու ասել է, որ սաղավարտներն իզուր եք դրել, ոչ մի բան չի լինելու։ Հետո նույն մարդը գնացել է քարերով հարվածելու գործընթացը կազմակերպելու»։
Այդ ստախոս, վախկոտ նեռը որոշել է այդպիսի հայտարարություն անել ու մենք հետապնդելու ենք։ Հիմա կստուգենք՝ Հայաստանում դատական համակարգը գործում է, թե՞ ոչ։ Այդ ո՞ր դատավորն է այս գործը ստանձնելու ու տանելու մինչև վերջ»,-ասել է նա։