«Ես ոչ մեկից չեմ վախենում, ոչ գողական, ոչ մենթերից, դու գիտես՝ աղջկադ ինչ կանեմ, մարդուդ ինչ կուղարկեմ»․ ամուսինները փորձել են կնոջից գումար շորթել

Ա. Հարությունյանը տեղեկանալով ամուսնու՝ Լևոն Բ.-ի և Վ. Ա.-ի միջև ինտիմ կապի մասին, ամուսնու հետ, վերջինիս կողմից փաստացի շահագործվող «Համմեր» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Վ․ Ա․-ի աշխատանքի վայր։

Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ որտեղ կինը մոտեցել է Վ. Ա.-ին և անձնական հարցերը պարզելու պատրվակով առաջարկել է նստել ավտոմեքենան, ինչից հետո երթևեկել են Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններով, որի ընթացքում ամուսնու հետ փոխլրացնելով միմյանց գործողությունները, հարվածներ են հասցրել Վ. Ա.-ին և շանտաժի ենթարկելով ներկայացրել՝ խոշոր չափի 804․440 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար գումարի պահանջ՝ սպառնալով, որ այն չկատարելու դեպքում կվնասեն նրա երեխաններին, արատավորող տեղեկություններ կտարածեն նրա վերաբերյալ, ինչպես նաև Լևոն Բ.-ի հետ ունեցած իրենց ինտիմ հարաբերությունների մասին կպատմեն Վ. Ա.-ի ամուսնուն և հարազատներին՝ ուղարկելով նաև նրանց միջև եղած նամակագրությունը և լուսանկարները:

Ահաբեկված կինը կարողացել է ընդհամենը 40.000 դրամ գտել, որը սկզբում չեն վերցրել, սակայն հետո Ա․ Հարությունյանն ասել է․ «Պրինցիպի էտելա փող, հիմա ձեռքներս գումար չկա, գնա վեկալ»։

Ամուսինները չեն բավարարվել այդ գումարով, Լևոն Բ․-ն կրկին սպառնացել է Վ. Ա․-ին՝ ասելով․ «Ինձ լավ ես չէ՞ ճանաչում, 300.000 դրամ հիմա ես բերում, 500,000 էլ վաղը կտաս, ես ոչ մեկից չեմ վախենում, ոչ գողական, ոչ մենթերից, դու գիտես չէ՝ ինչ կանեմ, աղջկադ ինչ կանեմ, մարդուդ ինչ կուղարկեմ, մեր էսքան սաղ անցածը, մի բան էլ վրեն, կխորտակվես, սաղ կթքեն վրեդ, խը կանեն ու կթքեն վրեդ, այ հիմա իմացի շանտաժ եմ անում, չբերեցիր, ուտելու ես, բերեցիր գնում ենք եկեղեցում երդվենք, որ գործ չունենք իրարից, իմ փողը տալիս ես, հուր հավիտյան մոռանում ենք իրար»։

Վ. Ա․-ն փորձել է բարեկամուհուց գումար վերցնել, սակայն վերջինս տեղեկանալով կատարվածի մասին, թույլ չի տվել նրան կրկին վերադառնալ Ա․ Հարությունյանի և Լևոն Բ․-ի մոտ: Ա. Հարությունյանը Վ․ Ա․-ի մերկ լուսանկարները ուղարկել է վերջինիս ընկերներին՝ պատիվը և արժանապատվությունը արատավորող արտահայտություններով:

Գործը մակագրվել է դատավոր Մուշեղ Արամյանին։ Գործը դատարան է ստացվել ապրիլին, սակայն մինչև այսօր որևէ դատական նիստ չի կայացվել։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել