Վաշինգտոնը հույս ունի Հայաստանի հետ համագործակցությունն ամրապնդել․ Ուզրա Զեյա

Վաշինգտոնը հույս ունի Հայաստանի հետ համագործակցությունն ամրապնդել, այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան։

«Մենք ակնկալում ենք ամրապնդել համագործակցությունը (Հայաստանի) կառավարության և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ՝ խթանելու օրենքի ժողովրդավարական գերակայությունը, պայքարելու կոռուպցիայի դեմ և բարեփոխելու դատական ​​համակարգը», – գրել է նա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել