Նախարար Անահիտ Ավանեսյանը սյունիքյան այցի շրջանակում հանդիպել է Կապանի ԲԿ֊ի նորանշանակ տնօրեն Արսեն Բաբայանի և բուժանձնակազմի հետ։
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Նախարարը վստահեցրել է, որ համատեղ ջանքերով կլուծվեն առկա խնդիրները և Կապանի ԲԿ֊ն` որպես մարզկենտրոնի բնակչությանը սպասարկող բուժհաստատություն, կտրամադրի որակյալ ծառայություններ։
Կապանի ԲԿ-ի տարածքում կկառուցվի նոր պոլիկլինկա, բուժհաստատությունը կհամալրվի նոր անհրաժեշտ սարքավորումներով և կկառուցվի նոր դիհերձարան։