Հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացի է ծեծի ենթարկվել

Հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«ԻԻՀ քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել, որի ընթացքում նշել է, որ բողոք չունի։ Կատարվում են անհրաժեշտ քննչական, վարութային այլ գործողություններ` հանգամանքները պարզելու ուղղությամբ», – նշել է ՔԿ-ի խոսնակը՝ հավելելով, որ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ անձը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել