Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Երկրի ղեկավարն ընդգծել է Ադրբեջանի հավատարմությունը խաղաղության օրակարգին և նշել, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար կարևոր է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ԵԱՀԿ օրակարգային հարցերի շուրջ։