Ն․ Զ․-ին մեղադրանք է առաջադրվել սեռական ծառայություններ մատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած կանանց օրավարձով բնակարաններ տրամադրելու համար։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ մեղադրյալը իր մոր՝ սեփականության իրավունքով պատկանող 3 բնակարանները պարբերաբար օրավարձով՝ 20.000 ՀՀ դրամ գումարի դիմաց, տրամադրել է Մ․ Պ․-ին, Ռ․ Զ․-ին և Ռ․ Խ․-ին։ Ն․ Զ-ի գիտությամբ վերջիններս ինչպես այդ բնակարաններում, այնպես էլ՝ դրանից դուրս, զբաղվել են պոռնկությամբ:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը։
Հիմնական դատալսում է նշանակվել ապրիլի 1-ին՝ ժամը 14։30։