Զգուշացնում ենք հերթական ագրեսիայի մասին, որը պատրաստում են Ադրբեջանի նախագահը և նրա դաշնակիցները․ դեսպան Տիգրան Բալայան

Բելգիայում Հայաստանի դեսպան, Եվրամիությունում Հայաստանի առաքելության ղեկավար Տիգրան Բալայանը X-ի իր միկրոբլոգում գրել է․

«Առնվազն 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Հայաստանը զգուշացրել է Ադրբեջանի նախագահի՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելու մտադրությունների մասին: Սակայն մեր գործընկերները կարծում էին, որ մենք չափազանցնում ենք։ Դա տեղի ունեցավ։ Հիմա զգուշացնում ենք հերթական ագրեսիայի մասին, որը պատրաստում են Ադրբեջանի նախագահը և նրա դաշնակիցները՝ ընդդեմ Հայաստանի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել