Սամվել Շահրամանյանը Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել հարցաքննության. փաստաբան

Սամվել Շահրամանյանը Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել հարցաքննության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  փաստաբան Ռոման Երիցյանը։

«Սամվել Շահրամանյանին հարցաքննության հրավերի ծանուցագիր է ներկայացվել, բայց ոչ իր կողմից կատարված արարքի կասկածի հիման վրա, այլ Արցախում որոշակի գումարներ անհետանալու, մեքենաներ յուրացնելու և այլնի վերաբերյալ։ Սամվել Շահրամանյանն ընդամենն այդ ամենի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։ Ներկայացված հաղորդման հիման վրա նրան կանչել են՝ համապատասխան պարզաբանումներ տալու։ Սա առաջին դեպքը չէ, երբ նրան կանչում են հարցաքննության։ Սա երկրորդ դեպքն է, երբ իր իսկ ներկայացրած հաղորդման հիման վրա կանչվում է հարցաքննության»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել