Ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը

Ոստիկանության ծառայողներն ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով քաղաքացի է բերման ենթարկել։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշել է, որ ոստիկանության բաժին տարված քաղաքացու վերաբերյալ հաղորդում և համապատասխան փաստաթղթեր են ներկայացվել կոմիտե։

«Ավելի ուշ ՔԿ է ներկայացվել նաև տվյալ անձը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն։ Անձը ձերբակալվել է»,- հայտնել է նա։

Ըստ ստացված տեղեկությունների՝ ձերբակալվածը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորից Աշոտ Դանիելյանն է։

Նշենք, որ ՔՕ 393-րդ հոդվածի առաջին մասը վերաբերում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելուն։

396-րդի առաջին մասը՝ վերը թվարկվածը՝ առանց իրացնելու նպատակի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել