Հանրապետական կուսակցության գործավարը ամբաստանյալի աթոռին, պատճառը՝ Նիկոլ Փաշինյանի մասին գրառումը

Կ. Մ․-ին մեղադրանք է առաջադրվել  վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ուղղակի դիտավորությամբ  բռնություն գործադրելու հրապարակային կոչ անելու կապակցությամբ։

Գործը դատարան է ստացվել  2024 թ․-ի հունվարի 4-ին։ Այն մակագրվել է դատավոր  Արսեն Գեղամյանին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝   վերջինս, հանդիսանալով Գյումրու համայնքապետարանի Հայաստանի Հանրապետական կուսակցության գործավար, իր քաղաքական հայացքներով պայմանավորված, 2023 թվականի ապրիլի 15-ին ֆեյսբուքյան իր անձնական էջում  հրապարակում է արել՝  վարչապետ Նիկոլ Փոաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու կոչ անելով։

Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նշենք, որ հիմնական  դատալսումները կսկսվեն 2024թ․-ի մարտի 12-ին՝ ժամը 15։00-ին։

Ծանուցում․ Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել