Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում Նշենին ծաղկեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նա գրառմանը կից հրապարակել է լուսանկար։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հրապարակած տվյալների՝ սկսած 1994 թվականից, ՀՀ-ում տարեկան միջին ջերմաստիճանի շեղումները 1961-1990թթ. միջին արժեքի նկատմամբ եղել են դրական, բացառությամբ 2011 թվականի։ Չնայած 2011 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 0.2 աստիճանով, սակայն 2011թ. հուլիսի 31-ին Մեղրիում գրանցվել է 43․7°C, որը Հայաստանի բացարձակ առավելագույն ջերմաստիճանն է դիտարկումների ամբողջ ժամանակահատվածի համար. այն գերազանցել է նախկինում դիտված ցուցանիշը 0․7°C-ով:
1935-2023թթ․ ժամանակահատվածում ամենատաք հինգ տարիներից չորսը դիտվել են վերջին 14 տարիների ընթացքում։
