Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ «Կոկա-Կոլա Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ -ն դատական հայց է հայց է ներկայացրել «Մակարյան 1» ՍՊԸ ընկերության՝ «ԲԻԳ» սուպերմարկետի դեմ՝ գումարի բռնագանձման պահանջով։
Գործը մակագրվել է դատավոր Ալֆրեդ Վարդանյանին և վարույթ է ընդունվել 2023թ․-ի նոյեմբերի 21-ին։
Ներկայացվել է միջնորդություն՝ պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դրվելու, սակայն, դատարանն այն մերժել է։
Դատարանը գտնում է, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էլ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացրած անձի։
Դատարանը որոշել է, որ միջնորդությամբ չի ներկայացվել այնպիսի բավարար, արժանահավատ և ծանրակշիռ փաստական հանգամանք, չի ներկայացվել որևէ ապացույց և հիմնավորում, որ հայցի ապահովում չկիրառելը կարող է անհնարին դարձնել հետագայում կայացվելիք դատական ակտի կատարումը, կամ չկիրառելը կարող է ազդել հայցվորի շահերի վրա: Տվյալ դեպքում, միջնորդությունը ներկայացված է վերացական, առանց հստակ հիմքերի, և չի հիմնավորվում հայցի ապահովում ձեռնարկելու անհրաժեշտությունը, հետևաբար միջնորդությունը ենթակա է մերժման: